Կեցցե՛ս։ Հայկ Մարությանի այս քայլը պարզապես հարգանքի է արժանի

Վերջին շրջանում՝ կապված կորոնավիուսային վարակի հետ, բուժաշխատողները հատկապես անձնվեր աշխատում են հանուն ժողովրդի առողջության և բարօրության։ Նրանք իրենց կյանքն են դրել, որպեսզի յուրաքանչյուր վարակված մարդ հնարավորինս շուտ ապաքինվի։ Օրերով տուն չեն այցելում, չեն տեսնում իրենց երեխաներին, ընտանիքին։

Կարծում ենք, որ այս անձնվեր աշխատանքը իսկապես հարգանքի է արժանի և պետք է գնահատվի և՛ հանրության, և՛ պետության կողմից։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որ իր որոշմամբ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգևավճարներից մարտ ամսվա պարգևավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ հարյուր երեսուն միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։

«Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ հազար ութ հարյուր աշխատակիցների միջեւ:

Քանի որ ես պարգևավճար չեմ ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս: Առո՛ղջ եղեք, միասին հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն»,- գրել է Մարությանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *