ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի Հայի ՑՆՑՈՂ խոսքը քիչ առաջ ողողվել է համաշխարհային մամուլով մեկ

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հիմնավորում է այն, որ մարդիկ հետեւություններ անեն աշխարհում ստեղծված իրավիճակից: Այս օրերին նա Նոր Զելանդիայում է ինքնամեկուսացման մեջ:

Այդ ընթացքում հարցազրույց է տվել նորզելանդացի հայտնի լրագրողներից մեկին: Ասել է, որ ցանկանում է, որ այս ամենը դաս լինի մարդկանց համար:

«Ես չեմ վախենում կորոնավիրուսից, ես վախենում եմ նրանից, որ մենք դասեր չենք քաղում այն ամենից, ինչ այժմ կատարվում է, ու շարունակում ենք այն, ինչ անում էինք: Եվ առանց հասկանալու գնում ենք դեպի մեր անկայուն ապագան»,- ասել է նա:

Սերժ Թանկյանը կարծում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակը մարդկանց համար տարբեր հարցերում սեփական մոտեցումները վերանայելու հնարավորություն է:

Ասել է, որ ակնհայտ է, որ տնտեսական զարգացումը, որին ձգտում են երկրները ու որն առաջընթացի, զարգացվածության չափանիշ են համարում, խոցելի երեւույթ է:

«Սա չնախատեսված դադար է՝ պատրադրված բնության կողմից, որը մեզ ստիպում է մտածել, թե որն է զարգացվածության չափանիշը, այն գնահատելու սանդղակը: Մինչ այժմ այդ չափանիշը տնտեսական աճն էր, որն ակնհայտորեն դիմացկուն չէ: Սա ստիպում է մեզ հետքայլ անել և մտածել, թե որը պետք է լինի մեր հաջորդ չափանիշը, ապրելակերպի՞ բարելավումը, երջակությա՞ն շատացումը…

Սա հիանալի հնարավորություն է նորից մտածելու այն մասին, թե մեզ համար՝որպես քաղաքակրթության, ինչն է զարգացում, ինչն է իրոք կարեւոր: Տնտեսության կայուն զարգացումը դիմացկուն երեւույթ չէ, ու սա կատարյալ նմուշ է, թե ինչ կարող է անել բնության կողմից այդ մի փոքրիկ բանը: Մենք այնքան խոցելի ենք: Փոքրիկ բանը կարող է այսպես ամեն ինչ կանգնեցնել: Մենք պետք է ավելի խելացի լինենք էկոլոգիայի ապագայի հարցում»,- ասել է նա:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *