Կորոնավիրուսային համաճարակը և այդ ֆոնին տնտեսա-քաղաքական համաշխարհային խիստ անբարենպաստ կոնյունկտուրան, դրա համատեքստում նավթի գների ռեկորդային անկումը Հայաստանի համար առաջացնում են մի խնդիր, կամ հնարավոր մարտահրավեր, որը կարող է բավականին լուրջ խնդիրներ առաջացնել՝ հանկարծակի բռնկվելու պարագայում:
ՌԴ վարչապետ Միշուստինը դիմել է Ռուսաստանի ողջ ռեգիոններին տեղերում խիստ կարանտինի գնալու համար՝ ինչպես Մոսկվայում: Դա ցույց է տալիս, որ Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակը իրականում շատ ավելի մեծ թափ ունի, քան պաշտոնական վիճակագրությունը:
Միաժամանակ, Ռուսաստանի կարողությունների վրա էապես ազդելու է նավթի գնանկումը: Սա մի կողմից առաջացնում է սոցիալ-տնտեսական աջակցության համար փողի ահռելի ծախսի անհրաժեշտություն, մյուս կողմից՝ նավթի գնանկումը էապես նվազեցնում է Ռուսաստանի համար փողի հոսքը:
Հազիվ թե այդ իրավիճակում երկարաժամկետ կամ հուսալի ելք լինի ռուսական ռուբլու արժեզրկումը: Այդ ամենը կատարվում է մի երկրում, կամ ծավալվում մի երկրի շուրջ, ուր աշխատանք է գտել Հայաստանի մի քանի տասնյակ հազար քաղաքացի:
Խոսքը, անշուշտ, հենց քաղաքացիների մասին է, ոչ թե Հայաստանից հեռացածների, որոնք արդեն ստացել են ՌԴ քաղաքացիություն, ընտանիքներով հիմնավորվել այնտեղ և հազիվ թե փորձեն ելք փնտրել Հայաստան վերադարձի մեջ, հատկապես գիտենալով, որ այստեղ վիճակը, սենց ասած, առավել լավ չէ:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.