ԲՐԱՎՈ. Քաղաքապետի փայլուն ու հրաշք որոշումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, Երեւանի քաղաքաապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։ 

Գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

«Քանի որ քաղաքապետը պարգեւավճար չի ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցվի քաղաքապետի մարտ ամսվա աշխատավարձն՝ ամբողջությամբ»,-ասված է Վիրաբյանի գրառման մեջ:

Հակ Մարությանը նաև շնորհակալական խոսքեր է ուղղել բոլոր քաղաքացիներին։

«Ինչպես գիտեք Հայաստանի Հանրապետությունում գործում է արտակարգ դրություն, և դա նշանակում է, որ գործում են մի շարք սահմանափակումներ, ապրելու և ապրելաձևի մի շարք կանոններ, որը մեզ այսօրառաջարկում են առողջապահության նախարարությունը և Պարետատունը։

Ուզում եմ ասել, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը շատ լավ պահում է այս կանոնները։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, բոլորին, բոլոր այդ քաղաքացոներին, ովքեր իրենց այս օրինական պահվածքով նպաստում են, որպեսզի հաղթահարենք այս պանդեմիան։»

Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *