Լինելով պարզապես բժիշկ՝ ցանկանում եմ խնդրել մեր որոշ պատգամավորների… Վահե Տեր-Մինասյան

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հա հենց էլ քաղաքականացնում եմ կամ справочка
Լինելով պարզապես բժիշկ ցանկանում եմ խնդրել մեր որոշ պատգամավորների, որ կամ հնարավորինս քիչ խոսեն (դե մի երեք տարի մնաց) կամ գոնե խոսեն էն բաներից, ինչից հասկանում են։

Հատկապես, երբ խոսքը վերաբերում է առողջապահության ոլորտին։ Թե չէ պարզվում է, որ մարդիկ իզուր են երկար տարիներ լուրջ մասնագիտական կրթություն ստացել – կարելի էր դառնալ «դեպուտատ» ու հինգ րոպեում դառնալ «սուպերմասնագետ»։

Ի դեպ, պատգամավոր դառնալ ինքս նպաստել եմ, իմ ընտրությամբ, սակայն հաստատ կոնկրետ ոմանց այս դիրքում չեմ պատկերացրել։ Եվս մի խորհուրդ՝ հաջորդ անգամ էտ մանդատը թափահարելիս մի հատ փորձեք հիշել թե մեր երկրում քանի հոգի անձամբ Ձեզ ձայն կտար…

Եվ վերջապես, երբ հաջորդ անգամ կխոսեք համամասնական ընտրակարգից ու պրոֆեսիոնալ պառլամենտից՝ մի պահ փորձեք գնահատել Ձեր պրոֆեսիոնալիզմի և ընդհանրապես մակարդակը…»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *