Թոքաբորբից մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Աննա Սարդարյանը

Երեկ կյանքից հեռացել է Հայաստանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը: Այս մասին տեղեկացնում է օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջը։

«Հայկական ժամանակին» թատրոնից հայտնեցին, որ երգչուհու կյանքի ավարտի պատճառը եղել է երկկողմանի թոքաբորբը:

Դիահերձումից հետո է պարզ դարձել թոքաբորբի առկայությունը, բայց բժիշկները չեն կարողացել ասել, թե արդյոք նա կորոնավիրուսով վարակված եղել է, թե չէ։ Երիտասարդ կինը կյանքից հեռացել է տանը: Նա միայնակ է ապրել։

Աննա Սարդարյանը կյանքից զրկվել է հիսուն տարեկան հասակում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանն ասաց, որ Սարդարյանի հետ կատարված դեպքը տեղի է ունեցել մարտի 31-ին: Կիրակոսյանն ու ավելացրեց, որ հավելյալ ինֆորմացիա երգչուհու մասին չունեն։

Երգչախմբի անդամները վերջին անգամ օպերային թատրոնում են եղել մարտի 13-ին: Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *