ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ.

Կորոնավիրուսով վարակված Մանյա Սարգսյանը արդեն մի քանի օր է, ինչ պայքարում է վիրուսի դեմ: Նա ասել է, թե ինչպես է հաղթահարել հիվանդության դժվարին շրջանը:

Մանյան վատ ինքնազգացողության վատացման պատճառով դիմել է բժշկի: Սկզբում նրան ասել են, որ սովորական մրսածություն է:

Հետո նրա մոտ վիճակի ավելի վատացում է եղել, ինչի պատճառով կրկին դիմել է բժշկի: Կրկին մի որոշ շրջան տանն անցկացնելով՝ Մանյան նորից է ստուգվել, ռենտգեն սարքավորումը թոքաբորբ է ցույց տվել, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ նրան թեստավորեն:

Թեստը դրական է եղել, ինչից հետո միայն նրան մեկուսացրել են Նորքի ինֆեկցիոնում: Նա 2 օր է անցկացրել Նորքի հիվանդանոցում: Այժմ ապաքինման փուլում է, մեկուսացման մեջ:

Մանյան նշում է, որ ինքը մեծ մասամբ տանն է եղել, արտերկրում վերջին շրջանում չի եղել: Կարծում է, որ վարակվել է պարզապես քաղաքում այս ու այնտեղ գնալու պատճառով:

Հարցազրույցին կարող եք հետևել ստորև:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *