ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Ինչպես են երկու քաղաքացի վիճում Նիկոլ Փաշինյանի համար

Ինչպես են երկու քաղաքացի վիճում Նիկոլ Փաշինյանի համար (Video)

Արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետությունում մի շարք դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Օրավարձով աշխատող մարդիկ բողոքում են, որ տանը մնան, ապա իրենց ընտանիքին, անչափահաս երեխաներին ո՞վ կկարողանա ապահովել։

Սակայն կառավարությունը հնարավոր ամեն քայլ կատարում է, որպեսզի մարդիկ սոցիալապես չտուժեն։ Այսօր ևս ընդունվեց նոր որոշում, ըստ որի՝ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին տրամադրելու են դրամական միջոցներ։

Քաղաքացին նշում է, թե Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իննսուն տոկոսով սուտ է խոսում, նա հորդորում է իշխանություններին չզբաղվել դատարկաբանությամբ և խոսքեր շռայլելու փոխարեն գործ կատարեն։

Այդ պահին մեկ այլ քաղաքացի միջամտում է հարցազրույցին՝ ասելով, թե այդ վարչապետի մասի՞ն է այդպես արտահայտվում։ Ընդհանուր խոսակցությունը վեճի է վերածվում։ Քաղաքացին բողոքում է, որ ինքը տաքսի է վարում, հիմա, որ տանը նստի, ո՞վ կպահի իր երեխաներին։

Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *