Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածում 10 օրով երկարացրել է խստացված սահմանափակումները:
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նման որոշման պատճառը կորոնավիրուսի դրական դեպքերի աճն է:
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել չափազանց լուրջ վերաբերվել այս իրավիճակին: Մտածել ինքներս մեր մասին, մեր մտերիմների, հատկապես՝ ավագ սերնդի մեր հարազատների մասին, որովհետեւ նրանք շատ խոցելի են։
Հիմնական ուղերձը նույնն է՝ մնալ տանը, պահպանել ձեզ ու ձեր հարազատներին, պահպանել կարգապահություն:
Այս օրերին շատերը տեսանյութեր են հրապարակում՝ ցույց տալով իրենց առօրյան։ Եւ ահա ձեզ ենք ներկայացնում մի տղայի տեսանյութ, ով հետ չի մնացել և նույնպես հրապարակել է տեսանյութ, ցույց տալով առօրյան՝ կարանտինի ժամանակ։
Ի դեպ, նրա տեսանյութում 57.000 մեկնաբանություն է եղել.
Տեսանյութը՝ ստորև.