ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Իմ կյանքի ամենաինքնատիպ և երջանիկ մեկամսյակն էր. Անի Քոչարը նշանվել է

Երեկ լրագրող Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութեր էր տեղադրել, որոնցից մեկում ծաղիկների կողքին երևում էր մատանի:

Այս հանգամանքը չէր վրիպել օգտատերերի ուշադրությունից, Անին էլ մեկնաբանություններում չէր ժխտել, որ նորություն ունի և բոլորին երջանկություն էր մաղթել:

ArmDaily.am-ը Անի Քոչարից հետաքրքրվեց, թե ի՞նչ փոփոխություն կա իր անձնական կյանքում, ինչին ի պատասխան լրագրողուհին ասաց, որ ստացել է առաջարկություն, որին դրական պատասխան է տվել.

«Ես միայն այս պահին կարող եմ ասել, որ մարտի ութին նշանադրվել եմ: Առաջիկայում պատրաստվում ենք օրինականացնել մեր հարաբերությունները: Իմ կյանքի ամենաերջանիկ և ինքնատիպ մեկամսյակն էր, ու տա Աստված, որ ամբողջ կյանքս լողամ այն սիրո և հոգատարության մեջ, ինչ հիմա»:

Նա չցանկացավ գաղտնազերծել սիրելիին, բայց, նշեց. «Իմ ընտրյալը հայ է, ես իմ կողքին օտարազգի տղամարդ տեսնել չէի ցանկանում և ես միայն իսկական հայ տղամարդու հետ կարող եմ երջանիկ լինել»:

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *