Դժբախտաբար դեռ կան երեխաններ, ովքեր վատ վերաբերմունքի են արժանանում իրենց ծնողների կողմից։
Ամերիկայում 4-5 տարեկան երեխաներ են կյանքից հեռանում ամեն օր խոշտանգման և ուժի գործադրման արդյունքում։
Իվանը՝ այս պատմության հերոսը, այդ տուժածներից մեկն է։Այս պատմությունը ձեզ անհավանական կթվա, սակայն այս
նամակը իսկական է.
«Իմ անունը Իվան է, ու ես 7 տարեկան եմ: Ես սիրում եմ իմ ծնողներին, սակայն նաև վախենում եմ նրանցից:
Նրանք ինձ շատ հաճախ են հարվածում, բայց չգիտեմ ինչու: Ես գնում եմ դպրոց ու լավ աշակերտ եմ: Ինձ դուր է գալիս նաև իմ ուսուցիչը ու մյուս երեխաները: Բայց ես
ընկերներ չունեմ: Ինձ ոչ ոք չի սիրում, ոչ ոք չի ցանկանում խաղալ ինձ հետ: Նրանք ինձ վրա ծիծաղում են, որովհետև ես գեշ եմ, և ամեն օր նույն հագուստն եմ կրում:
Մի օր դրսում ձյուն էր տեղում, ու ես մենակ գնացի տուն դպրոցից: Քամոտ ու շատ ցուրտ օր էր, ու հանկարծ
ինչ-որ մեկը ինձ հետևից հարվածեց և այդ երկու տղաները ինձ ասացին,որ ես ոչ ոքի պետք չեմ և ծաղրեցին ինձ:
Ես սկսեցի լաց լինել ոչ թե այն պատճառով, որ ես վիրավորվել եմ ու ցուրտ էր, այլ այն պատճառով որ ոչ ոք չունեի : Այսպիսով, ես գնացի տուն, ու երբ մայրիկս ինձ տեսավ ամբողջովին թաց ու կեղտոտ, նա պատժեց ինձ և առանց կերակրելու ուղարկեց իմ սենյակ:
Հետո ես սկսեցի վատ գնահատականներ ստանալ, ու երբ ասացին հորս այդ մասին, նա հարվածեց ինձ: Մի անգամ նա այնպես հարվածեց ինձ, որ ես չկարողացա շարժել իմ ցուցամատը : հիմա դասընկերներս դրա պատճառով են ծիծաղում ինձ վրա:
Հաջորդ օրը ուսուցչուհին մեզ հանձնարարեց նկարել մեր ամենամեծ երազանքը: Մյուս երեխաները նկարում
էին մեքենաներ ու նվերներ: Սակայն ես նկարեցի մի ընտանիք, մեկ մայր ՝ մեկ հայր ու մեկ որդի: Եվ նրանք նորից
ծիծաղեցին ինձ վրա: Ես սկսեցի լաց լինել ու ասացի.
-Խնդրում եմ մի ծիծաղեք ինձ վրա, կարող եք հարվածել ինձ և ատել ինձ, բայց մի ծիծաղեք, ես ուզում եմ ծնողներ,ովքեր ինձ կսիրեն և կխնամեն
Ուսուցչուհին ինձ հանգստացնելու համարգրկեց, և որոշ երեխաներ հասկացան, բայց միևնույն է, ոմանք
ծիծաղեցին ինձ վրա:
Հետո կրկին ստացա վատ գնահատականներ էի ստանում : Ես գիտեի, որ մայրիկը զայրացած կլինի: Նա ինձ գցեց գետնին ու հարվածեց գլխիս:
Հետո հայրս եկավ և խփեց իմ դեմքին : Դրանից հետո ես ոչինչ չեմ
հիշում: Ես արթնացա հիվանդանոցում: Տեսա, թե ինչպես են ծնողները բակում խաղում երեխաների հետ և
նորից լաց եղա:
Հետո մի օր ես թեյից մի քիչ թափեցի, և նրանք նորից հարվածեցին ինձ: Կրկին կրծքիս մեջ ցավ զգացի, սակայն
նրանք սովորականի պես չէին հետաքրքրվում ինձնով: Որոշ ժամանակ անց նորից գնացի հիվանդանոց: Սակայն
նրանք իմ հետևից չէին գալիս։ 2 օր սպասեցի, բայց ոչ ոք չեկավ։
Իվանի սիրտը կանգ առավ, և նա կյանքից հեռացավ վնասվածքից: Բժիշկները նրա ձեռքում գտան գրություն, որում
ասվում էր.
«Սիրելի մայրիկ ու հայրիկ, ցավում եմ, որ դուք չեք կարող ինձ սիրել, ես ձեզ շատ եմ սիրում: Ես միայն ցանկանում եմ որ դու ինձ գրկես մայրիկ, իսկ հայրիկից ուզում էի որ ձեռքս բռներ ու քայլեր: Գիտեմ,որ ամաչում
եք իմ պատճառով, ներեք ինձ եթե կարող եք։ Ես ձեզ շատ եմ սիրում…»