ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ. Նոր վարակվածների կտրուկ անկում ենք ունեցել

Հիշեցնենք, որ երեկ՝ Ապրիլի 3-ին, Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել էր ևս 73-ով: Այսպիսով ընդհանուր թիվը հասել էր 736-ի:Բուժվածները 43-ն էին, ընդհանուր 3258 բացասական թեստավորում, փաստացի բուժվողներ 686, իսկ կորստի դեպքերը, ցավոք, երեկվա տվյալներով արդեն 7 էին։

Նման պարագայում է, որ կառավարությունը ու Առողջապահության նախարարությունը հորդորում է մնալ տանը, որպեսզի քչացնել վարակի մեծացման ռիսկերը։ Ցավոք սրտի, կորոնավիրուսով վարակման դեպքերը գնալով ավելանում են, մենք պետք է ցուցաբերենք լրջմտություն, չվտանգելով ո՛չ մեր, ո՛չ մեր հարազատների և շրջապատող մարդկանց առողջությունը։

Հենց նոր էլ հրապարակեցին Ապրիլի 4-ի տվյալները.

Այսօր՝ Ապրիլի 4-ին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ ապրիլի 4-ին ժամը 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել էր 770, որից 43-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 720, բացասական թեստերը եղել են՝ 3477-ը, կորստի դեպքերը՝ 7-ը:

Այսպիսով կորոնավիրուսի նոր դեպքերը ավելացել են 34-ով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *