Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին։
Ընդ որում այն հարցերին, որոնք ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հավաքել են ամենաշատ հավանումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության խիստ պայմաններին, ինչպես նաև հորդորեց չընկճվել և հավատով սպասել։
Ինչպես նաև հնարավոր ճշգրիտ պատասխաններ տվեց քաղաքացիներին հուզող յուրաքանչյուր հարցի։ Հետաքրքիր հարց էին հնչեցրել վարչապետին, թե պարո՛ն Փաշինյան, ինպե՞ս եք դիմանում մեզ։
Վարչապետը, ի պատասխան հարցին, նշում է․
-Սիրելի՛ ժողովուրդ, ես գիտեմ, որ ձեզ համար, շատ-շատերիդ համար դժվար է և հիմա այս ճգնաժամի պատճառով առավել ևս դժվար է, երբ որ ես ասում եմ ձեր բոլոր ցավերն իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են․ դա ուղղակի խոսքեր չէ։ Դա գիտակցություն է, դա հոգեվիճակ է, և դա մտքի կարգաբերում է։
Մանրամասները դիտեք տեսանյութում՝