ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս հայի հզոր խոսքը ցնցել է համացանցը

Պորտուգալիայի Կոիմբրա համալսարանի պրոֆեսոր Ռաֆայել Թեյմուրազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այս օրերին Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյանին հարակից շրջանակները կպած հիշեցնում են, թե այ Արսեն Թորոսյանը փետրվարին ասել է՝ վիրուսը շատ վտանգավոր չէ։

Մի կողմ թողնենք, որ Հայաստանում վարչապետի որոշմամբ կանխարգելման միջոցառումների հանձնաժողով է ստեղծվել դեռ հունվարի վերջին, առաջին թեստերն արվել են դեռ փետրվարի 3-ին և այլն։

Չարախնդալու այս անզուսպ դրսևորումը լռելյայն ենթադրում է մի «մանրուք». իբր դրա հեղինակները դեռ վաղուց գիտեին՝ ինչ է լինելու, և քանզի չլսեցիք՝ դե, կերեք (սա էլ, մեղմ ասած, սրտացավ մարդու դիրքորոշում չէ, սակայն դա էլ մի կողմ դնենք)։

Չնկատելու տանք, որ վիրուսի վերաբերյալ շատ բան դեռ պարզ չէ, առավել ևս հայտնի չէր 2-3 ամիս առաջ. հընթացս է պարզ դառնում՝ վարակի տարածման հըտևանքով նոր տվյալներն ուսումնասիրելիս։

Այժմ նայենք փաստերին։ Փետրվարի 27-ին, երբ նախարարն արել է այդ «անմիտ» հայտարարությունը, Չինաստանից դուրս աշխարհում եղել է մոտ 3 հազար վարակակիր ու 50 կորուս (Ամբողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ 3 կորուստ)։

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *