ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ. Կորոնավիրուսի նոր դեպքերը մնացել են ցածր մակարդակի վրա

Նախ հիշեցնենք, որ երեկ՝ Ապրիլի 7-ին, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տվյալները՝ ՀՀ Առողջապահության նախարարության համաձայն կազմում են՝ 853, որից փաստացի բուժվածները՝ 87, փաստացի բուժվողները՝ 758, բացասական թեստերը՝ 4287, իսկ կորստի դեպքեր, բարեբախտաբար չունենք.
Այսպիսով կորոնավիրուսի տվյալները ապրիլի 6-ի համեմատ ավելացել են 20-ով։

Երեկ ունեինք շատ լավ լուր՝ 25 քաղաքացիներ հաղթահարել են Կորոնավիրուսը ու դուրս են գրվել.

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ըստ վիճակագրության՝ հնարավոր է, որ սահմանափակումների քաղաքականությունն արդյունավետ է եւ խնդրել է, որ այս շաբաթվա ընթացքում ավելի խստությամբ ու լրջությամբ պահենք սահամանափակումները, որ կարողանան երկուշաբթի օրվանից ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրել, եթե վիճակագրությունը այդպիսի բանի հնավարություն տա։

Իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում այսօրվա՝ ապրիլի 8-ի, կորոնավիրուսի նոր տվյալները՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության ընդանուր հաստատված դեպքերի քանակը կազում է 881, որից բուժվածները՝ 114, փաստացի բուժվողները՝ 758, բացասական թեստերը՝ 4571, իսկ կորստի դեպքերը ավելացել է 1-ով.ընդանուր կորստի դեպքերը՝ 9-ն են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *