ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ միլիարդատիրոջ արարքը Հուզեց շատերին. Սերժը ապտակեց Խաչատուրովին

Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է երրորդ նախագահի որոշումն ապրիլյանի քննիչ հանձնաժողով այցելելու ոգ հարցերին պատասխանելու մասին: Ինչպես կանխատեսել էինք նախօրեին, Սարգսյանն ըստ ամենայնի պատրաստ է ընդունել հրավերը, ու երրորդ նախագահի գրասենյակը ազդարարում է նրա այդ պատրաստակամությունը:

Սերժ Սարգսյանը տեղեկացնում է, որ արտակարգ դրությունից անց՝ ապրիլի 16-ին կներկայանա հանձնաժողով ու կպատասխանի հարցերին, իհարկե պայմանով, որ կլինի պատշաճ ձայնագրություն ու դրա մի օրինակը կտրամադրվի իրեն:

Սերժ Սարգսյանի գրասենյակը նախօրեին հխյտնել է, որ Սարգսյանը չունի հանրությունից թաքցնելու ոչինչ, առավել եւս հաղթական պայքարի առնչությամբ: Արդյոք Սերժ Սարգսյանը կասկած ունի, որ հանրությունից ինչ որ բան կարող է թաքցնել քննիչ հանձնաժողովը, եթե դնում է ձայնագրության պահանջ:

Համենայն դեպս, Սերժ Սարգսյանի այդ պահանջն այնպիսին է, որ թե հանձնաժողովի ու թե հանրության համար պետք է ոչ միայն ընդունելի լինի, այլ նաև ցանկալի ու հարկավոր: Ըստ այդմ, կարծես թե կա Սերժ Սարգսյանի հանձնաժողով այցելելու մեկ խանգարող հանգամանք՝ արտակարգ դրությունը:

Դրա ժամկետը մինչ ապրիլի 14-ն է, բայց կարող է նաեւ երկարաձգվել: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանը կարծես թե չի բացառել, որ արտակարգ դրությունը ավելի ուշ չեղարկելու պարագայում կարող է հանձնաժողով ներկայանալ նաեւ ավելի ուշ: Համենայն դեպս, պայմանը կարծես թե մեկն է՝ ձայնագրություն:

Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *