«Պայթյուն» Ucom ընկերությունում. Ինչ է կատարվում․․․ Ամբողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել.

«Յուքոմ», սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, Հայկական հեռահաղորդակցության կոնվերգենտ ծառայություններ մատուցող հայաստանյան ընկերություն:

Յուքոմ ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին: Ընկերության նպատակը եղել է բաժանորդների համար ոլորտի նորարար տեխնոլոգիական լուծումների հասանելիության ապահովումը: Յուքոմը 1-ինն էր, որ Հայաստանում ներկայացրեց «օպտիկա դեպի տուն» լուծումը, որն ապահովում է բարձրորակ հեռուստատեսություն (IPTV), գերարագ ինտերնետ կապ և թվային հեռախոսակապ:

Յուքոմը իր ինտերնետային ծառայությունները մատուցում է Հայաստանը Վրաստանի հետ կապող սեփական օպտիկամանրաթելային կապուղու միջոցով: Սա ընկերությանը թույլ տվեց տարանցիկ ինտերնետ մատակարարել Մերձավոր Արևելք:

Սակայն քիչ առաջ ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ Ucom ընկերության կառավարման ամբողջ օղակը՝ բոլոր տնօրենների գլխավորությամբ, ինչպես նաև տեխնիկական ողջ անձնակազմը աշխատանքից ազատման դիմումներ են գրել։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ խոսքը շուրջ հինգ տասնյակ մարդկանց մասին է։ Վերջիններս ազատման դիմումներ են գրել և վերջնականապես որոշել դուրս գալ Ucom ընկերությունից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *