Մեղադրանք է առաջադրվել Մուլտի Գրուպ ՍՊԸ գլխավոր տնօրենին։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է․
2017 և 2018թթ․ Մուլտի Գրուպ ընկերությանը տրվել է Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու համապատասխան շինարարական թույլտվություն։
Շինարարության ընթացքում Մուլտի Գրուպ ՍՊԸ ընկերության տնօրենի կողմից չեն պահպանվել օրենսդրության համապատասխան պահանջները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, քաղաքաշինության և հողի վերահսկողության և վարչության 2018թ․ ապրիլի 3-ին կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։
Հայտարարված իրավախախտման փաստերով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ և 2018թ․ մայիսի 2-ին կայացվել է որոշում՝ Մուլտի Գրուպ ՍՊԸ ընկերության տնօրենին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով պատասանատվության ենթարկելու մասին։
Նշանակելով վարչական տույժ 200 հազար դրամի չափով։ Տնօրենը ծանուցվել է շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին, սակայն, անտեսելով այն, շարունակել է աշխատանքները։
Մանրամասները դիտեք ստորև՝