Արմեն Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հույն փիլիսոփա Դեմոկրիտն ասել է՝ սեփական մեղքերի մոռացումը ծնում է անամոթություն…
Երկար և ձիգ տարիներ “անամոթների մի ոհմակ” ջանասիրաբար քանդեց այս գեղեցիկ Երկիրը, կազմաքանդեց ազգային ոգեկերտումը, ապազգային հոգեբանություն սերմանեց, փորձեց կեղծել պատմությունը, այն՝ ինչն ազգային էր՝ դարձրեց առուծախի առարկա, հոռի բարքեր “պատվաստեց” սեփական “ոհմակի” ոճրագործությունները փառաբանողների դատարկ գլուխներում…
Իսկ այսօր նորից, մի ուրվական է շրջում Հայաստանում. “անամոթության ուրվականն է”… մի քանի նախկին ճարպիկներ, խորամանկներ, “գիտունիկներ” մոռանալով բարոյականության ու ամոթի մասին՝ մեկը մյուսին հերթ չտալով, իրենց կյանքի տարեգրությունը “սրբադասող” ֆիլմեր ու ինքնակենսագրական գրքեր են “թողարկում”։
Բանից հստակ է դառնում, որ անամոթությունն այս մարդանման կենդանիների մոտ մեկ օրում չի հայտնվել։ Հավանաբար գավառական հագուկապից կտրուկ անցումը գերմոդայիկին, թանկարժեք հագուստին, ընկալվել է որպես Աստծո նվեր… իսկ ավելի ուշ նրանց համար դարձել է պարարտ հող անամոթությունը կյանքի ուղենիշ դարձնելու ճանապարհին…
Իսկ խիղճը, չնայած վստահ եմ, որ նրանք երբեք էլ խիղճ չեն ունեցել կամ, եթե նույնիսկ ունեցել են, միանգամից վերածվել է նպատակին հասնելու համար չօգտագործվող, անպետք, ավելին` խանգարող մի բանի:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.