ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի հզոր հարվածն ադրբեջանցիներին․ Բաքվում շփոթված են

«Մենք հաղթել ենք պոլովցիներին, պեչենեգներին, կհաղթենք նույնպես այդ վարակ կորոնավիրուսին», ապրիլի 8-ին ռուսաստանցիներին հղած երրորդ ուղերձում հայտնել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այդ հայտարարությունը շփոթմունք է առաջացրել Բաքվում, ուր Վլադիմիր Պուտինի հայտարարությունը գնահատում են վտանգավոր: Վտանգավոր են գնահատում, քանի որ պոլովցիները՝ օղուզները, ու պեչենեգները, թյուրքալեզու ժողովուրդներ են, որոնք միջնադարում ասպատակել են ռուսական տարածքները: Ադրբեջանցիներն օղուզներին համարում են իրենց նախնիները:

Բաքվում արձանագրում են, որ փաստացի Վլադիմիր Պուտինը դիպել է ադրբեջանցիների նախնիներին, այդ ժողովուրներին համեմատելով վարակի հետ: Ադրբեջանցիների համար, որոնք փորձում էին վայելել Նժդեհի հասցեին Ռուսաստանի պաշտոնական մակարդակում հնչեցվող ֆաշիստ պիտակը, փաստորեն ստացան շատ ավելի հզոր ապտակ՝ վարակ:

Պուտինի նպատակը բայց հազիվ թե ադրբեջանցիներն են: Բաքվում հարց են տալիս, թե արդյոք Պուտինի ելույթը գրողները չէին կարող իմանալ, թե ինչ վիավորանք են հասցնում ողջ ժողովուրդերի, ընդ որում նաեւ այնպիսիք, որոնք սերում են թվարկվածներից ու առ այսօր ապրում են Ռուսաստանում:

Անշուշտ, կարող էին, ու թերեւս գիտենալով էլ հնչել է ելույթը: Իսկ ելույթի հասցեատերը թերեւս ոչ թե Բաքուն է, Պուտինի համար այդ իմաստով դա փոքր հասցե է, այլ Անկարան: Մասնավորապես, Էրդողանի խորհրդականի այն հայտարարությունը, թե 25 միլիոն մահմեդականի օգնությամբ կքանդեն Ռուսաստանը ներսից:

Առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *