Բա էս մի լուրը ինչո՞ւ ոգևորությամբ չեք տարածում

Օրերս շատերն էին մեծ ոգևորությամբ տարածում Վրաստանի կառավարության որոշումը՝ փոխհատուցելու քաղաքացիների կոմունալ վճարները: Նրանց մեջ հատկապես շատ էին նրանք, ովքեր առնչություններ ունեն նախկին իշխանությունների հետ: Կային նաև այնպիսիները, որ համագործակցության հարուստ փորձ ունեն «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:

2 օր առաջ վրաց միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլին ասաց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Վրաստանի կառավարությանն է հատկացնում երեսուն միլիոն դոլար: Վրաստանի կառավարության որոշման վերաբերյալ գրառումներ անողներից և ոչ մեկը չի ցանկանում հայ հասարակության հետ կիսվել նաև Իվանաշվիլիի որոշման մասին:

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ: Միգուցե մեր մեծահարուստներն էլ տեղեկանան Իվանաշվիլիի արարքի վերաբերյալ, հուզվեն և մի փոքր ավելի լուրջ նպաստ բերեն Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին:

Իվանաշվիլիի ունեցվածքը Ֆորբսը գնահատում է շուրջ վեց միլիարդ դոլար, գրեթե նույնքան էլ գնահատում է Սամվել Կարապետյանի ունեցվածքը՝ հինգ միլիարդից մի փոքր ավել: Իսկ գիտե՞ք, թե որքան է Սամվել Կարապետյանը հատկացրել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար՝ երկու հարյուր հազար դոլար: Այսինքն՝ նույնքան կարողություն ունի, որքան Իվանաշվիլին, սակայն հատկացրել է հարյուր հիսուն անգամ քիչ գումար:

Իմիջիայլոց, բարի մարդը, որին ողջ աշխարհում ընդունում, հարգում և համապատասխան մեծարում են և որի կարողությունը նույնպես առանձնապես չի զիջում Իվանաշվիլիի կարողությանը, ավելի քիչ գումար է հատկացրել, քան անգամ Սամվել Կարապետյանը: Այնպես որ, ԲՀԿ-ականները թող մի փոքր զուսպ տարածեն Վրաստանի կառավարության որոշումը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *