Խնդրում ենք անտարբեր չանցնել․․․Փոքրիկ Սերյոժան ունի մեր օգնության կարիքը

Համացանցում օգնության խնդրանք է տարածվել փոքրիկ Սերյոժայի ծնողների կողմից: Երեխան հիմա գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

Նա պայքարում է ապրելու համար: Վերջին շրջանում յոթ ամսական փոքրիկի մոտ բժիշկները գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել, ինչի պատճառով էլ փոքրիկին վիրահատել են:

Այժմ Սերյոժան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և համառ պայքար է տանում լավանալու համար: Բայց ծնողները կանգնած են լուրջ խնդրի առաջ: Երեխան սնվում է Humana2 կերով, նրան անհրաժեշտ այլ իրերի պակաս կա այս պահին:

Ծնողներն այս պահին չեն կարողանում երեխային ապահովել պետքական միջոցներով, ինչն այս պահին խիստ անհրաժեշտ է փոքրիկին: Երեխայի հետվիրահատական շրջանը հաղթահարել կարողանալու համար բացվել են բանկային հաշվեհամարներ, որոնց կարելի է գումարային օգնություն փոխանցել:

Բացի այդ հասանելի է նաև փոքրիկի մայրիկի՝ Լիլիթի հեռախոսահամարը, ում հետ կապ հաստատելով՝ կարող եք լրացուցիչ ճշտումներ անել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *