Զատկի տոնը քրիստոնյաների սիրելի տոներից մեկն է, քանզի մեծ խորհուրդ ունի։ Այս տոնին ավանդական հյուրասիրությունների շարքում են տարբեր գույներով ներկված հավկիթները, ձկնեղենից պատրաստված ուտեստները, վայրի ուտելի բույսերը, քաշովիները, գինին, ինչպես նաև Զատկի թխվածքը (Кулич)։
Dailyhoro-ն գրում է, որ շատ տեսակետներ կան այն մասին, թե ինչ չի կարելի անել այս տոնին։ Շատերը կարծում են, որ պահքից այնուհետև կարելի անել այն ամենը, ինչ ցանկանում եք, բայց իրականում կա որոշ գործողություններ, որ չի կարելի անել Զատկի տոնին։
1. Զատկի տոնին չի կարելի աշխատել։ Իրականում եկեղեցին չի արգելում աշխատել այդ օրը, բայց այն աշխատանքը, որը կարող եք մեկ ուրիշ օր անել, պետք չէ Զատկի տոնին անել։
Պետք չէ տնային խնդիրներով զբաղվել՝ լվացք անել, ինչ-որ բան պատրաստել ու այլն։ Եկեղեցականները ասում են, որ խիստ արգելքներ չկան, բայց ցանկալի չէ այդ օրն ինչ-որ աշխատանք կատարել, որովհետև այդ օրը մեծագույն տոն է։
2. Զատկի տոնին չի կարելի այցելել գերեզմանատուն։ Զատիկը բարության, ուրախության և լույսի տոն է։ Այս օրը Քրիստոսը հարություն է առել մեռյալների միջից։ Ընդունված է կարծել, որ եթե մարդը նոր է կյանից հեռացել, այս օրը պետք է գնալ գերեզման։ Իրականում դա սխալ է։ Գերեզմանատուն կարելի է այցելել միմիայն հաջորդ օրը, որը համարվում է մեռելոց։
3. Զատկի տոնին չի կարելի տխրել և վատ տրամադրություն ունենալ։ Զատիկն ուրախության տոն է, այդ պատճառով էլ տխրությունը և սուգը արգելվում է։ Այս տոնին պետք է ազատվել բացասական բոլոր մտքերից և էներգիայից։ Ինչպես նաև` չի կարելի հայհոյել և վիճել։
4. Զատկի տոնին չի կարելի դեն նետել ավելացած ուտելիքը։ Որպես կանոն` տոնական սեղանի վրա ուտելիք է մնում, որը չի օգտագործվել։ Պետք չէ դեն նետել այն, ինչ ավելացել է։ Այս օրն ընդունված է ուտեստների մնացորդները կենդանիներին և թռչուններին տալ։