Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 10-ին կորոնավիրուսի 16 նոր դեպք էր հաստատվել: Ընդհանուր հիվանդների թիվը կազմել էր 937: Բուժվածների թիվն ավելացել էր 11-ով՝ դառնալով 149: Փաստացի բուժվողների թիվը 777-ն էին: Իսկ կորստի դեպքերը ավելացել էին 2- ով ։ Այսպիսով կորոնավիրուսի հետեւանքով կորստի դեպքերը 12-ն էին ։
Կորոնավիրուսից առավել շատ կորստի դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իրանում, Իսպանիայում, Իտալիայում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում ։
Այս պահին կորոնավիրուսն ամբողջ աշխարհում տարածված է 180 երկրում : Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կորոնավիրուսային համաճարակի պիկը դեռ հաղթահարված չէ: Այժմ Ձեզ ենք ներկայացնում այսօրվա՝ ապրիլի 11-ի կորոնավիրուսի նոր տվյալները։
Հայաստանում ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 29 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը հասավ 966-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։ Առողջացել է 173 հոգի: Փաստացի բուժվում են 780 հոգի: Կորստի դեպքերը` 13: