Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը հոլովակ է տեղադրել, որը պատմում է քաղաքապետարանի այս օրերին ծավալած միայնակ ապրող տարեց քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու համար մշակված ծրագրերի վերաբերյալ, որին անդամակցել են նաև մի շարք կամավորներ:
Կամավորական աշխատանքներին իրենց աջակցությունն են հայտնել շատերը: Նախատես պատրաստված պարենային տուփերը քաղաքապետարանի ավագանու անդամներն անձամբ են հասցնում ծեր քաղաքացիների:
Նրանցից շատերը խոստովանում են, որ դա ամենալավ միջոցն է այս ծրագրերի արդյունավետությունը ստուգելու և արդյունքի մեջ համոզվելու համար: Նշվում է, որ արկղերը շորջ 30 կգ կշիռ ունեն և պարունակում են 23 անուն ապրանք, որոնց ընդհանուր արժեքը յուրաքանչյուր արկղի համար հասնում է 13 հազար դրամի:
Պահեստավորելուց հետո արկղերը սկսում են բաժանել խոցելի խմբեր հանդիսացող անձանց:Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշում է, որ ծրագրի իրականացման համար քաղաքապետարանի բյուջեից տրամադրվել է քառասունհինգ մլն դրամի չափ գումար:
Անժառանգ կենսաթոշակառուների հոգսը թեթևացնելուն միտված այս ծրագրերի իրագործման արդյունավետությունը երևում է նախ և առաջ մարդկանց արձագանքներից:
Տեսանյութը դիտեք ստորև՝