Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 11-ի Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տվյալները ըստ Հայաստանի Հանրապետության ԱՆ հիվանդությունների ու վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կազմում են՝ 966, Առողջացել էր 173 հոգի, որից փաստացի բուժվողները՝ 780, իսկ կորստի դեպքերը ավելացել էր 1-ով, հասնելով 13-ի։
Այսպիսով կորոնավիրուսի տվյալները ապրիլի 10-ի համեմատ ավելացել էին 29-ով։
Հիշեցնենք նաև, որ երեկ Հայաստանի Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանը կոչ է արել ապրիլի 12-ին փողոց դուրս չգալ, մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների հանրային առողջությունը և անվտանգությունը պահպանելու նպատակով:
Նշել է նաև, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը կասեցնելու է բոլոր մարդկային կուտակումները: Կարևոր է Դրսևորել կարգապահությունը և կանխել վարակի տարածումը:
Քիչ առաջ հրապարակվեցին այսօրվա՝ ապրիլի 12-ի կորոնավիրուսի նոր տվյալները։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասել է 1013-ի: Այս պահի դրությամբ բուժվել է 173 պացիենտ, փաստացի բուժվում է 780-ը: Կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացել է 13 մարդ: Բացասական թեսթեր՝ 6484: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսպիսով Ապրիլի 11-ի համեմատ վարակման դեպքերը ավելացել են 47-ով։