Պարետի նոր որոշումը… Ի՞նչ փոփոխություններ կլինեն ապրիլի 13-ից

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Այսօր ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում: Ապրիլի տասներեքից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները։

Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝ Մշակող արդյունաբերության հատվածում՝ 12 – Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, 23.5 – Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը 23.6 – Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը,

25.11 – Մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը, Շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի՝ 43․3 – Շինարարության ավարտական փուլի աշխատանքների, Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝ 71.12 – Ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։

Բացի այդ, միայն ապրիլի տասնչորսին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու համար»:

Առողջություն բոլորիդ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *