ՏԵՍԱՆՅՈՒԹ։ «Քրիստոսի հարության տոնին Ձեզ եմ ներկայացնում «Իմ կիսատ թողած երգը» մենաներկայացումը». Վարդան Պետրոսյան

Վարդան Եղիշեի Պետրոսյան , հայ դերասան, սցենարիստ, կատակերգու։ Բնակվում է Փարիզում ու Երևանում և ունի Հայաստանի ու Ֆրանսիայի քաղաքացիություն։

Հայտնի ժամանակակից հայ դերասաններից մեկն է, որ իր ներկայացումներում անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի քաղաքականությունը և արտաքին քաղաքական խնդիրները։

Դերասան Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելիʹ բարեկամներ, քույրեր, եղբայրներ, իմ հարազատներ…

Այսօր՝ Քրիստոսի հարության տոնին, Ձեզ եմ ներկայացնում «Իմ կիսատ թողած երգը» մենաներկայացումը… Պատմություն մարդկային հարության վերաբերյալ, Քրիստոսի անսահման ողորմածության շնորհիվ… Սա իմ կյանքի պատմությունն է… Սա մեր կյանքի պատմությունն է… Այստեղ իմ սիրտն է տրոփում…

Երախտապարտ եմ Աստծուն, երախտապարտ եմ Քրիստոսին, երախտապարտ եմ Ձեզ, որոնց շնորհիվ և ոտքի կանգնեցի ու բեմ վերադարձա… Այս ներկայացումը Ձեզ է նվիրվում… Բարի դիտում»:

«Իմ կիսատ թողած երգը». մաս 1 դիտեք ստորև՝

«Իմ կիսատ թողած երգը». մաս 2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *