Ահա այն բժիշկը, ով առաջինը բարձրաձայնեց կորոնավիրուսի մասին

Փետրվարի 6-ին Չինաստանում կյանքից հեռացավ ակնաբույժ Լի Վենլյանը, որն առաջինն էր բարձրաձայնել կորոնավիրուսի մասին. բժիշկն ընդամենը 34 տարեկան էր։ Արդյունքում Լին կյանքից հեռացավ հենց կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի հետևանքով։

Լին տեղափոխվել է Ուհան 2004 թվականին՝ ուսման նպատակով, հետո՝ մեկ Ուրիշ քաղաքում պրակտիկա անցնելուց այնուհետև նորից վերադարձել է Ուհան ու անցել աշխատանքի ակնաբուժության կենտրոնական հիվանդանոցում։

Դեռ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին Լին իր հիվանդներից մեկի մոտ նկատել է վտանգավոր հիվանդության նախանշաններ։ Ակնաբույժն միանգամից իր գործընկերներին գրել է այն մասին, որ կարծում է, թե Ուհանում սկսվում է մի հիվանդություն, որն իր ախտանշաններով նման է 2002 թվականին Չինաստանում գրանցված սուր շնչառական ծանր հիվանդությանը:

Ընդամենը օրեր անց ակնաբույժին և նրա 7 գործընկերներին կանչել են Չինաստանի գաղտնի ոստիկանության գրասենյակ ու հայտնել, որ նրանք կարող են դատապարտվել «կեղծ տեղեկություններ տարածելու միջոցով բնակչության մեջ խուճապ առաջացնելու» հոդվածով:

Ոստիկանության գրասենյակը բժիշկներից ցուցմունք է պահանջել ու հորդորել ստորագրել մի փաստաթուղթ, որի համաձայն վերջիններս պարտադրվել են այլևս չտարածել որևիցէ տեղեկություն հնարավոր վարակի մասին: Այդուհանդերձ, նա անտեսել է ոստիկանության սպառնալիքները և բրիտանական BBC-ին տեղեկություններ է հաղորդել Ուհանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Արդեն հունվարի 6-ին բժիշկն ինքն է վարակվել կորոնավիրուսով։ Հունվարի 10-ին բարձրացել է Լիի ջերմությունը ու հազ է սկսել, վիճակը շուտով ծանրացել է։ Հունվարի 12-ին նրան ընդունել են Ուհանի Հոուհու հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղից նրան կարանտինի են տեղափոխել։

Նոր կորոնավիրուսը ախտորոշող թեստերի պակասի պատճառով վարակը հաստատվել է միայն փետրվարի 1-ին։ Նրա գործընկերներից շատերը ևս վարակվել են կորոնավիրուսով։

Մինչ իր հոսպիտալացումը, Լին հաղորդագրություն է տեղադրել համացանցում ու խոստացել է ապաքինվելուց անմիջապես հետո վերադառնալ վիրուսի դեմ պայքարի առաջնագիծ։

Մեկ ամիս անց՝ փետրվարի 6-ին անկաբույժը կորոնավիրուսի հըտևանքով կյանքից հեռացել է, վարակը փոխանցվել էր նաև բժշկի ընտանիքի անդամներին: Լին մեկ երեխա ուներ, նրա մահվան պահին կինը հղի էր երկրորդ երեխայով։

Ավելի քան 17 միլիոն մարդ համացանցով հետևել է Լիի առողջական վիճակի փոփոխություններին։ Լիին դիակիզել են, նախքան նրա ընտանիքը կկարողանար վերջին անգամ տեսնել նրան։ Այդ օրերին Չինաստանի իշխանություններն արդեն իրազեկում էին հանրությանը նոր կորոնավիրուսի մասին ու պայքարում էին վերջինիս դեմ։

Ավելի ուշ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը հայտարարել է, որ Հուբեյի նահանգ է ուղարկելու տեսչական խումբ, որի նպատակն է հետաքննություն անցկացնել՝ կապված նրա հետ, որ տեղական իշխանություններն այդ հիվանդության բռնկման վաղ փուլում անտեսել են բժշկի հայտարարությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *