Մի օր Մեծն վարպետ Ֆրունզիկ Մկրտչյանը ձուկ է գնում ու բերում տուն: Սակայն Կինը տանը չէ լինում: Զանգահարում է նրան և…

Մեծն վարպետ Ֆրունզիկ Մկրտչյանի կյանքն իսկապես լի է եղել խորիմաստ պատմություններով և իրողություններով: Հանճարի մտքերց ստորև ներկայացնում ենք Ձեզ, որը կարող եք կարդալ հետևյալ տեսքով:

Մի օր Ֆրունզիկ Մկրտչյանը ձուկ է առնում ու բերում տուն: Կինը տանը չէ լինում, և ինքն է որոշում պատրաստել այն։ Զանգահարում է կնոջը, թե՝ ի՞նչ իմանամ` ե՞րբ է պատրաստ ձուկը:

Կինը պատասխանում է, որ` հենց տեսնես աչքը դուրս է եկել, ուրեմն պատրաստ է:
Կես ժամ անց Ֆրունզիկը նորից զանգում է կնոջը և թե՝ էս ձկան աչքը այդպես էլ դուրս չեկավ:

Կինը ասում է մի քիչ էլ սպասել:
Մեկ ժամ անց կրկին Ֆրունզիկը զանգահարում է կնոջն ու կրկին ասում, որ ձկան աչքը տենց էլ դուրս չի եկել:

Կինն ասում է՝ սպասիր, հեսա տուն եմ գալիս, երբ վերադառնում է տուն և բացում կափարիչը, որ տեսնի ձուկը պատրաստ է, թե՝ ոչ, և տեսնում է, որ ձկները գլուխ չունեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *