Med.news.am- ը գրում է.
Հնարավո՞ր է վարակվել կորոնավիրուսով, եթե վարակվածը չի փռշտում ու ևոչ էլ հազում: Պարզ է դառնում մի շատ կարևոր փաստ՝ հնարավոր է: Այդպիսի եզրակացության են եկել հետազոտողները Սինգապուրից ու Չինաստանից:
Նրանց խոսքով՝ առանց ախտանիշների ընթացքով կորոնավիրուսով վարակված մարդու սովորական խոսքի ընթացքուն օդ են թափանցում բավարար քանակությամբ աերոզոլային մասնիկներ:
Գիտնականների խոսքով՝ դեռ դվժար է ասել՝ ինչ դեր ունի սովորական խոսքը կորոնավիրուսի տարածման գործում, բայց հեռավորություն պահպանել ու ուրիշ մարդկանց չմոտենալ ամեն պարագայում շատ կարեւոր է:
Ինչպես պարզաբանել է Կալիֆոռնիական համալսարանի քիմիայի պրոֆեսոր Ուիլյամ Ռիստենպարտը, աերոզոլները մասնիկներ են բավականին փոքր, սակայմծն թափանցում են օդ: Սովորական խոսքը այդպիտի աերոզոլներ է ստեղծում:
Այդ շնչառական մասնիկներն ունեն մոտ մեկ միկրոնի տրամագիծ: Դրանք անզեն աչքով տեսանելի չեն, բայց կարող են որոշ վիրուսներ փոխանցել, ինչպիսին են գրիպը կամ SARS-CoV-2 կորոնավիրուսը։