ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժողովուրդ Ջան, այս Կնոջը յուրաքանչյոր հայ պետք է լսի

Ալիս Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՕՐԻՆԱՊԱՀՆԵՐԻ» ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ

Հիշում եմ, թե ի՜նչ համախմբվածություն կար թավշյա հեղափոխության օրերին: Երբ թավշյա հեղափոխության լիդեր Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Փակում ենք բոլոր ճանապարհները», ուրեմն փակում էին: Ասում էր՝ «Բացում ենք ճանապարհները», իսկույն բացում էին:
Դա անում էինք, որ հաղթահարեինք կորոնավիրուսից էլ վատ վիրուս սեռժի ռեժիմը:

Այժմ Նիկոլ Փաշինյանը, ով կորոնա կոչվող ոչ պակաս վտանգավոր վիրուսի դեմ է պայքարում և ասում է «Մնացեք տանը, ձեր անտեղի կուտակումերով մի՛ նպաստեք վիրուսի տարածմանը», ցավոք լսողները շատ քիչ են:

Սակայն սա նույն ժողովուրդն է, չէ՞, ապա ի՞նչ է պատահել, որ մի կողմից դժգոհում են, թե գումար աշխատել չենք կարող, հաջորդ կողմից էլ խանութներում գնորդների հսկայական կուտակումներ կան: Այստեղ հիշեմ մեր արվեստի վարպետ Սոս Սարգսյանի խելոք խոսքը՝ «Սովից և ցրտից ավելի կործանարար է հոգու աղքատությունը»:

Բա ո՞ւր մնաց կարգապահությունը, ո՞ւր մնաց վիճակի թելադրանք՝ անհրաժեշտ սահմանափակումներին հաշտվելու, գոնե այս ձև իշխանություններին սատարելու ցանկությունը:
Վերացա՞վ կարգապահությունը:

Այդ երբվանի՞ց դժգոհություններ առաջացան կարգապահության դեմ: Այդ երբվանի՞ց այս աղետը միահամուռ հաղթահարելու ցանկությունը հոդս ցնդեց և թողնվեց զուտ իշխանության վրա:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *