Ֆեյսբուքյան ակսիվիստ Դավիթ Հովհաննիսյանը իր էջում գրառում է կատարել կապված երեկվա Կաթողիկոս Գարեգին Բ-ի կատարած հայտարարության հետ։
Ես ինքս հավատացյալ եմ և իմ Աստծուն , Աստծո որդուն՝ Հիսուս Քրիստոսին ու բոլոր Սրբերին հավատում և ընդունում եմ իմ չափով, ինչպես նաև Եկեղեցին ընդունում եմ Աստծո տուն (Սա իմ մասին ).
Գարեգին Բ֊ին ընդամենը երեք բան եմ ուզում հիշեցնել, որոնցից երեքն էլ նա խախտել է ՝
1) Հիսուսը, լինելով Աստծո որդին ու մեր փրկիչը, ապրում էր աղքատիկ կյանքով, սակայն հարուստ էր ամեն ինչով ու ամենաթանկ բանը , որը իրեն թույլ է տվել՝ էշով Երուսաղեմ մտնելն էր , ոչ թե ջիպերով և թիկնապահներով ման գալը։ Դե մնացածը էլ չասեմ, դուք ինքներդ դա պարզ գիտեք։
2) Հիսուսը՝ Աստծո որդին և մեր փրկիչը, դեմ էր Աստծո տանը առևտուր անելուն
3) Ամենայն հայոց վեհափառ Գարեգին բ֊ն ոչ թե Աստծո խոսքն է քարոզում, այլ նաև հհ նախկին նախագահ ռոբերտ քոչարյանի ազատությունն է պահանջում, և շատ մեծ տարբերություն դնում Աստծո զավակների մեջ։