Արցախի նորանշանակ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դատախազություն է դիմելու մի անձի դեմ, որը «հիմար-հիմար , ոչ պատշաճ արտահայտություններ է արել».
«Որևիցէ խնդիր որեւէ քաղաքական գործչի Ու անձի հետ մենք չունենք: Քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի հանդեպ: Ընդհուպ նախընտրական փուլում եղել են շատ վիրավորական հայտարարություններ, նույնիսկ պատրաստվում էի դիմել դատախազություն, դատարան, սակայն մտափոխվեցի Ու հենց այդ համախմբվածությունից ելնելով հետ եմ կանչել, բացի մի հայտարարությունից, որ արել է Արցախում չբնակվող քաղաքացի:
Նույնիսկ Անունը չեմ ուզում տալ, հիմար-հիմար արտահայտություններ, բառիս բուն իմաստով, իբր թաղումներին միլիոններ ենք տալիս, հարսանիքներին միլիոններ ենք տալիս:
Չեմ ուզում իր լեզվով խոսել, սակայն այդ մարդու գնահատականը տալու համար մի փոքր ռեպորտաժ կլինի, ով է նա. կարող է ունեցել է լավ փորձ, Սակայն պետք է ապրել ճիշտ մինչև կյանքի վերջ»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
Խոսքը հավանաբար «Հայկական ընտրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Արմեն Աղայանի վերաբերյալ է: Ապրիլի 2-ին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում Աղայանը հայտարարել էր.
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.