Հին Ճապոնիայում համարվում էր, որ արվեստագետն այն անձն է, ով յուրաքանչյուր օր ծառայություններ է տրամադրում արվեստին: Եվ եթե նա էլ ոչինչ չուներ տալու արվեստին, փոխում էր իր անունը ոգ մեկնում քաղաքից:
Այսինքն՝ արվեստագետի մինչև քյանքի վերջ կոչումներ չկային, եթե արվեստին ծառայություն չէին մատուցում, էլ արվեստագետ չէին համարվում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը ասաց, որ այս հարցում, ինչպես նաև շատ հարցերում, ճապոնացիները միանգամայն ճիշտ էին:
Նրա խոսքով՝ արվեստագետները հենց որ տեսնում են, որ թուլանում են, պետք է դադարեցնեն գործունեությունը, քանի որ վերջին շրջանի անզոր վիճակների և թույլ գործերի ֆոնին խամրում են այն ձեռքբերումները, որոնք ունեցել են նախկինում:
«Արվեստագետին նախևառաջ տաղանդ է պետք»,- նշեց Նիկոլայ Ծատուրյանը՝ հույս հայտնելով, որ այս կառավարությունը կծնի նոր դեմքեր, նոր տաղանդներ:
«Նիկոլ Փաշինյանը մեզ փրկեց նախկին քարացած համակարգից ու ստեղծում է մի համակարգ, որը շատ ավելի ազատ է ու շատ ավելի մարդավարի,- ընդգծեց ռեժիսորը:
Ընդդիմությունը պետք է լինի կառուցողական, Առողջ քննադատի, նշի թերությունները, օգնի, կառուցողական աշխատանք տանի ու ոչ թե պարտիզանական շարժումներ սկսի ու մտածի՝ ո՞նց անենք, որ տապալենք. հայրենիքի հերն անիծում են…
Ի՞նչ են ուզում Նիկոլից, 30 տարվա քանդված երկրի ղեկին է կանգնել ու յուրաքանչյուր ձև աշխատում է նորը բերել: Մեր ժողովուրդը շտապում է, սակայն դա արագ չի լինի…
Ես հավատում եմ երիտասարդներին, նրանց մեջ նոր շունչ կա, նոր հոգի կա, նորին ձգտում կա, պետք է կարծրատիպերից հեռանալ, այլ կերպ մտածել և ապրել…»
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.