ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի Լրագրողը ՑՆՑԵՑ․ Կաթողիկոսի փափուշտը Քոչարյանի համար

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն «կարևոր է համարել» Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը, որպեսզի «համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։

Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջում նույնիսկ կարելի է գտնել Վեհափառի՝ կայքերից մեկին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հարցման պատասխանը։ Կաթողիկոս Գարեգին Բ-ն հավատում է բժիշկների հավաստիացումներին, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը շատ մտահոգիչ է։

Բայց մեկ գլխավոր խնդիր կա այստեղ՝ ինչու՞ է Վեհափառը միջնորդում Քոչարյանի համար, ինչու՞ է դարձել Քոչարյանի չխփած փամփուշտը, որպեսզի ազատություն գտնի։

Կաթողիկոսին Ռոբերտ Քոչարյանի հետ կապում է 2008-ի մարտի 1-ի դեպքերի առիթով նրա «համեստ» լռությունը։ Մինչդեռ կյանքից հեռացել էին առաքելական հավատքի ներկայացուցիչներ, այդ դժբախտ դեպքը կատարողն էլ ընդհանրապես որևիցէ հավատ չուներ։

Ինչու՞ դրա գնահատականը չտվեց կաթողիկոս Գարեգին Բ-ն, լռեց ամենակարևոր պահին, երբ նրա մտահոգությունը կարող էր թևավորել ժողովրդին այդ դժվարին պահին, թևավորել գոնե այն իմաստով, որ եկեղեցին իր դեմ չէ։

Կաթողիկոսը լռել է բոլոր դեպքերում, երբ իշխանությունը սվիններ է ցուցադրել։ Երբ ընտրությունները եղել են խարդախ ճանապարհով, նա օրհնել է Քոչարյանի մեկ կեղծված ընտրություն (առաջինի ժամանակ կաթողիկոս չէր)։

Մինչդեռ, եթե չեմ սխալվում, Ռոբերտ Քոչարյանը ձեռքը Վեհամոր Ավետարանի վրա է երդվել։ Ահա այսքան հարված է հասցրել Քոչարյանը։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *