Հայ երաժիշտ, երաժշտագետ, Empyray ռոք- խմբի դաշնակահարուհի, երգահան Գիսաե Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է.
Այսօր Շատ է խոսվում ատելության խոսքի վերացման մասին ։ Սակայն վերացնելու համար նախ պետք է հասկանալ այդ ատելության առաջացման պատճառները։
Մի քանի Տասնամյակներ անընդմեջ հայ ժողովուրդը ստրուկի կարգավիճակում ընդամենը մի կտոր հացի համար պայքարող ու ցրտին ու չքավորությանը մատնված անձինք պետք է չատեի՞ն այն մարդկանց, ովքեր իրենց այդ վատ վիճակին են հասցրել
Եվ հենց որ ամբողջովին պատժվեն ժողովրդի կյանքը անամոթաբար կերածները, ժողովրդին թալանածները, այդ ժամանակ վերադարձվի երկիրը ու հայ ժողովրդին պատկանող թալանված հարստությունը, այդ ժամ կհանդարտվեն կրքերը, կհանդարտվեն խաբված մարդիկ, որոնցից, ցավոք, արդեն
շատերը չկան, բավարարված կզգան, և կամաց- կամաց այդ ատելությունը կփոխարինվի կառուցողականությամբ, իսկ անհույս և ամեն ինչին կասկածանքով վերաբերվող մարդիկ, մեծ հավատով կլցվեն։