Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի պատճառով շարունակվում է արտակարգ դրությունը։ Երեկվա համեմատ այսօր ունեինք վարակված հիվանդների թվի նվազում։
Կառավարությունը և Առողջապահության նախարարությունը ամեն ինչ անում է, որ դեպքերի թիվը հնարավորինս նվազի և մենք շուտ վերադառնանք մեր բնականոն կյանքին։
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խստացումների շնորհիվ ունենք բավական առաջընթաց, նրանք ամեն օր հանդես են գալիս կոչերով՝ հորդորում տանը մնալ, հետևել հիգիենայի կանոններին, հասարակական վայրերում պահպանել սոցիալական հեռավորություն։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել. «Երեկ ունեցել ենք 1-ին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի, թե՛ երեխան, թե՛ մայրը իրենց լավ են զգում:
Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռ տասնչորս օր կգտնվեն բժշկական հսկողության տակ: Առողջություն եմ մաղթում նրանց»: