Հիշեցնենք, որ ապրիլի 16-ի կորոնավիրուսի տվյալները ըստ Հայաստանի Հանրապետության ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հետևյալն էին՝ վարակման հաստատված դեպքերի թիվը 1159–ն էր։ Բուժվել էր 358 մարդ. Կորոնավիրուս հիվանդության պատճառով, ցավոք, կյանքից հեռացել էին 18 հոգի… Այսպիսով կորոնավիրուսի հաստատված դեպքերն ավելացել էին 48-ով.
Եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել բոլորին, որ ՀՀ կառավարությունը և ՀՀ ԱՆ կոչ են անում մնալ տանը, վարակի տարածումը կանխելու համար։
Իսկ հիմա Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսորվա՝ ապրիլի 17-ի կորոնավիրուսի նոր տվյալները։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 17-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 1201–ի։
Ապաքինվել է 358 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 783 պացիենտ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 18 դեպք։ Ընդհանուր անցկացվել է 9632 թեստ։ Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը ապրիլի 16-ի համեմատ ավելացել են 42-ով։