ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի քաղաքագետ Լևոն Շիրինյանի դիպուկ անդրադարձը ՀՀ ներկայիս իշխանությանը…

Քաղաքագետ ՀՔԺ կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը «Անդրադարձի» եթերում անդրադառնալով նրան, որ շատերը բողոքում են, որ կառավարության հակաճգնաժամային ծրագրերի շահառու չեն դարձել, ասաց․

«Ես կարող եմ ասել, որ այդ ապարատն իրեն չի ծառայում, վերջացավ։ Ասեմ նույնպես հետևյալը՝ պարզ է, որ նա շրջափակված է, նա համարձակվել է «ծովահրեշի» դեմ պայքար հայտարարել։

Գերմանիայի կանցլեր Վիլլի Գրանտը հրաժարական տվեց այն դեպքում, երբ իմացավ, որ իր ամենամտերիմ ընկերը «Շտազիի» գործակալ է։ Սա․․․ Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունում․․․ քանզի, ինքը մնում է, այդ կառավարությանն էլ ուղարկում է թոշակի»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով՝ ժողովուրդը լիազորել է Փաշինյանին իրականացնելու հեղափոխության իդեալները։ Բանաձևն էլ՝«Նրան պետք է այժմ մենակ չթողնել, սակայն պահանջը պետք է կախված լինի օդից»։

Հայտնի քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքում անդրադարձ կա ՌԴ-ի գազային քաղաքականությանը ևս, հանրապետության 3 նախագահներին, և վերջապես՝ Սերժ Սարգսյանի՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովին տված պատասխաններին։ Ասաց․ «Խնդիրը 800 -ը չէ, ոչ էլ 400-ը, չնայած՝ ես հավատում եմ Ժիրայր Սեֆիլյանի թվին՝ 800 է․․․ նա խաբում է․ 40 է ասում, 400, այնուհետև ասում է՝ ֆիլմ է»։
Մանրամասները դիտեք տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *