ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սուրեն Սարգսյանի հերթական դիպուկ անդրադարձը Գարեգին Բ-ի հայտարարությանը և կառավարության գործելաոճին

Երկու թեմա ունենք։ Մի թեման՝ Հայոց Վեհափառն է, մյուսը ընտրությունները, նրանց թավիշը և գործելաոճը, ամեն ինչ չի որ հարթ է ընթանում։

Ասել կուզե՝ ընկածին չեն խփում, բայց այնպես չի, որ Հայոց Վեհափառի պաշտոնը զբաղեցնող մարդը ընկած է և ես հերթական խոսացողներից մեկը պիտի լինեմ։

Չէ՜, ես այս թեմայով էլի եմ ասել, և այսօր ստիպված նորից պիտի մի քանի հիշեցումներ անեմ։
Հայոց Վեհափառը ոչ ավել, ոչ պակաս Հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանին պիտի բանտից ազատեն, քանի որ կորոնավիուսյան վտանգ կա։

Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչի հետ գործ ունեք.
Ռոբերտ Քոչարյանը թալանել է մեր ժողովրդին. Ռոբերտ Քոչարյանը մեղք է գործել։ Հայոց Վեհափառը, ով տարիներ շարունակ լռել է բոլոր ոճրագործների մասին խոսելուց, հանկարծ այսօր ամենագլխավոր ոճրագործին կոչ է անում, որ ազատեն։

Վեհափառը՝ ում համար պարզվեց, որ հավատացյալների հոտը՝ իրական հոտ է, նախիր։ Նրա համար մարդը կարևոր չի, նրա համար կարևորը միլիոնատեր կամ միլիարդատեր գողն է։

Եվ երբ 1-2 պաշտոնյա, ասենք Ալեն Սիմոնյանը, ինչ-որ խոսքեր ասեց, հանկարծ եկեղեցու հովիվները, առաջնորդները, որոշ եպիսկոպոսներ սկսեցին ամենավերջին խոսքերով փնովել, թե Ալեն Սիմոնյանը «պպզածի» կարգավիճակով չպիտի խոսի և այլն.

Մոռացան, որ տարիներ շարունակ իրենք իրենց «պպզածի» կարգավիճակով են պահել։ Ես կասեի՝ Ալեն Սիմոնյանը մի բան էլ պակաս է ասել, մեղմ է ասել։ Եվ հիմա այդ պակասը փորձենք լրացնել։ Հայոց Վեհափառի գահը զբաղեցնող մարդը բոլոր ընտրություններին կեղծողներին գնաց ու շնորհավորեց՝ գողերին։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *