Հիշեցնենք, որ երեկ երեկոյան համացանցում տարածվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեի տեսաուղերձի տեսանյութի մոնտաժված և չստացված կադրերը։ Տեղի ունեցածը, անշուշտ, քննարկումների մեծ տարածություն բացեց սոցիալական ցանցերում։
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ համացանցում հայտնված այդ տեսանյութին ու կատարել է հետևյալ գրառումը.
Տարածված տեսանյութը հերթական էժանանագին մեդիա գրոհն էր, որը պատրաստվել և տարածվել է «ալբանական» կողմին պատկանող ֆեյսբուքյան էջով:Այն դարձյալ անգամ ցույց է տվել իրական անճարության աստիճանը:
Ծախսված գումարները չեն կարող օգնել թալանչի ոճրագործից «խեռոս» ստեղղդլ, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ հայ ժողովրդի սերը Ու հարգանքը չի հաջողվի վերացնել, ինքը այդ մարդկանցից մեկն է:
Մարդկանց, ում դուք տենց էլ չկարողացաք մինչև վերջ ճանաչել։ Այդ Տարածված տեսանյութը հակառակ նշանակությունն ունեցավ, իսկ ձեզ համար պատասխանատվությունից փրկության միակ ձևը գնալ ու «Հայր մերը», այնուամենայնիվ, սովորելն է: