Ես սա կասեմ… Ստյոպա Սաֆարյանի կոշտ պատասխանը Հ1-ին

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան էջում պաշտոնական պարզաբանում է տարածել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռուստաուղերձից առաջ արված կադրերի մասին, որոնք այսօր հայտնվել են համացանցում:

Հարգելի հեռուստադիտողներ,ցանկանում ենք ասել, որ համացանցում շրջանառվում են Հայաստանի հանրապետության վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել ու արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ ու նախատեսված չեն հեռարձակման համար:

Հայաստանի հանրապետության Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են ներքևում նշված հեռուստաընկերությունները.

1. Արմենիա ԹիՎի, 2. Շանթ, 3. Միր, 4. Հ2, 5. ԱՐ, 6. Կենտրոն, 7. Երկիր Մեդիա, 8. 5-րդ ալիք.
Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու նպատակով ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Վայ ինչ լավն է Հ1 հեռուստաընկերությունը։ Իսկ միգուցե պետքարան մտնելու այդ պահն էլ հեռարձակվեր?
Ուրեմն պետք է եթերի հեռարձակման և ապահովման բոլոր ուղղակի և անուղղակի պատասխանատուների ազատման հրամանները առավոտյան շուտ դրվեն հանրության սեղանին, իսկ աշխատանքային գրքույկում պետք է գրվի, որ հեռացվում եք ոչ կոմպետենտության և մասնագիտությանը չտիրապետելու հիմքով։ Ես սա կասեմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *