ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Հանրային հեռուստաընկերությունը հենց նոր պարզաբանում տարածեց

Հիշեցնենք, որ քիչ առաջ համացանցում հայտնվեց մի տեսանյութ Նիկոլ Փաշինյանի մասին, որն ունի ծաղրական բնույթ։ Այն օգտատերերի շրջանում դժգոհություն է առաջացրել։ Հանրային հեռուստաընկերությունը վստահեցնում է, որ իրենց մոտից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել։

Հարգելի հեռուստադիտողներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել ու արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար:

Հայաստանի Հանրապետության Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները.

1. Արմենիա ԹիՎի 2. Շանթ 3. Միր 4. Հ2 5. ԱՐ 6. Կենտրոն 7. Երկիր Մեդիա 8. 5-րդ ալիք։ Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու նպատակով ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար:

Այսինքն Հայաստանի Հանրապետության Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *