ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր ՍԵՆՍԱՑԻՈՆ մանրամասներ խայտառակ սկանդալից․ Ահա թե ինչ է կատարվել իրականում

Համացանցում երեկ՝ ապրիլի 18-ի երեկոյան տարածվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեի տեսաուղերձի տեսանյութի մոնտաժված, չստացված կադրերը։ Տեղի ունեցածը, իհարկե, քննարկումների մեծ տարածություն բացեց սոցիալական ցանցերում։ Գրեցին բոլորը՝ այդ ոնագավառից տեղյակները և անտեղյակները, վարչապետի կողմնակիցները և հակառակորդները, իրավիճակով մտահոգվածները և չարախնդողները։ Մի խոսքով՝ մեկնաբանությունների և առաջ քաշված վարկածների պակաս չկար։

Բայց մեկնաբանությունների և տեսակետների բազմազանության համատեքստում բոլորս էլ հասկանում ենք, որ երկրում ինչ-որ բան այնպես չէ, քանի որ անցած երկու տարիներին մենք տեսել ենք հեռախոսազրույցների սկանդալային գատնալսումների ամոթալի փաստ, որը կրկին առնչվում էր նաև պետության ղեկավարին։

Երեկվա «սլիվը» հենց այս շարքից էր և ակնհայտորեն ինչ-որ մարդիկ և շրջանակներ շահագրգռված են եղել, որ Նիկոլ Փաշինյանի ուղերձի տեխնիկական խոտանը հասանելի լինի հանրությանը։

Անշուշտ, լիահույս չեմ, որ պատասխանատուների շրջանակը բացահայտվելու է և ավելին՝ կարծում եմ, որ այս պատմությունը շուտով «քնելու» է՝ ճիշտ այն ճանապարհով, ինչպես մոռացվեց սկանդալային գաղտնալսումների թեման։ Բայց դավադրային վարկածներ առաջ քաշելուց ավելի էական են մի քանի հարցերի պատասխաններ։

Օրինակ՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ էր հարկավոր վարչապետի ուղերձը կազմակերպել այդպիսի ոչ ստանդարտ պայմաններում, մանավանդ, որ այդպիսի իրավիճակները բոլոր առումներով ավելի ռիսկային են։ Ո՞վ կամ ովքե՞ր են վարչապետին հուշում ընտրել ուղիղ եթերի և ուղերձների համար այդպիսի ոչ ստանդարտ պայմաններ։
Բայց գանք պաշտոնական մեկնաբանություններին և ոզում եմ խոստովանել՝ դրանց խոցելիությունը։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *