ՏեՍԱՆՅՈՒԹ. ՌԴ բժշկի սենսացիոն հայտարարությունը. «Ով պիտի վերադարձնի ինձ իմ թոքերը»

«Ով պետք է վերադարձնի ինձ իմ թոքերը»,- Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզում աշխատող շտապօգնության բժիշկը նյարդայնացած պատմել է, թե ինչպիսի վերաբերմունք են ցույց տալիս հիվանդներին ու մասնավորապես՝ կորոնավիրուսային համաճարակով վարակված լինելու մեջ կասկածվող բժիշկներին:

6-րդ ինֆեկցիոն հիվանդանոցում նրան հատկացրել են պալատ, որը եղել է պատռած և կեղտոտ սպիտակեղենով ու պահանջել չնետել պլաստիկ սպասքը, որովհետև այն պետք է ևս մի քանի անգամ դեռ օգտագործվի:

«Ես ձեր… «Միացյալ Ռուսաստան»-ի պատգամավորներ, նայեք, թե ինչ պայմաններում են այս մարդիկ պառկած, իսկ դուք 14 ինքնաթիռ ուղարկում եք Իտալիա, իսկ մեկն էլ՝ ԱՄՆ»:

Նա առավել մեծ հիասթափություն է ապրել, երբ եղել է ՀՇ բաժանմունքում, ուր բոլոր բժիշկների նկատմամբ են վատ վերաբերմունք ցուցաբերել: Կինը պնդում է, որ իրենից կորոնավիրուսի անալիզ չեն վերցրել այնքան ժամանակ, մինչև որ իր թոքերը վերջնականապես շարքից դուրս են եկել:
Տեսանյութը կարող եք դիտել ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *