ՀՐԱՏԱՊ. ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ Արտահոսքի հեղինակը 27-ի գործով նախկին մեղադրյալն է եւ ՀՅԴ հեռուստաալիքը

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղիղ եթերի տեխնիկական կադրերն այլ հեռուստաընկերությունների տիրապետության ներքո եղել էին Հանրային հեռուստաընկերության սխալի պատճառով: Բաց է մնում հարցը՝ դա կանխամտածվա՞ծ սխալ էր, թե՞ ուղղակի պատահականություն:

Հստակ աղբյուրներից պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի ուղիղ եթերով տեսաուղերձի տեխնիկական կադրերի սկանդալային արտահոսքն իրականացվել է ՀՅԴ վերահսկողության տակ առկա «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից:

Լրատվական դաշտում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Երկիր մեդիա»-ի լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը տեսաուղերձի այդ կադրերը տվել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանին, որն էլ կազմակերպել է արտահոսքը Ռոբերտ Քոչարյանի սատարողներին պատկանող կեղծ ակաունտներից մեկի միջոցով:

Նշենք, որ Հարություն Հարությունյանը ժամանակին եղել է «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալ ու կալանքից ազատ է արձակվել զուտ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի կերպով պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին, հետո եւ՝ վարչապետ Արամ Սարգսյանին ու ամբողջական վերահսկողություն սահմանեց իշխանության վրա:

Ամեն դեպքում, Հանրային հեռուստաընկերության տնօրենն ու տեղակալը ազատված են աշխատանքից, իսկ Հարություն Հարությունյանը մինչ թավշյա հեղափոխությունը համարվում էր Հանրային հեռուստաընկերության լուրերի տնօրեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *