Նախ ուզում ենք Ձեզ հիշեցնել, որ երեկ՝ ապրիլի 20-ին, ՀՀ-ում ըստ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ կորոնավիրուսային վարակով վարակվածների ընդանուր թիվը՝ 1339-ն էին, ապաքինվածները՝ 580-ն էին, անցկացվել էր 13373 թեստավորում, իսկ փաստացի բուժվողները՝ 737-ն էին ։
Ցավոք, կյանքից հեռացել էին ևս 2 հոգի, և ստացվում է, որ Կիրոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել են 22 հոգի։
Այս Նոր տեսակի կորոնավիրուսի աղբյուրը չինացի գիտնականները նշել են Ուհանում ծովամթերքի շուկան: Վիրուսը հարմարվում է մարդու օրգանիզմին, Ընդ որում ՝ վարակվել կարելի է նույնիսկ ինկուբացիոն շրջանում, երբ ախտանշանները դեռ չեն ի հայտ գալիս։ Այսօր ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 2 միլիոն 478 հազար 634 մարդ, ապաքինվել են 651 հազար 736 քաղաքացի։ Կորոնավիրուսային վարակի հետևանքով կյանքից հեռացել են 170 հազար 389 մարդ.
Այժմ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսօրվա՝ ապրիլի 20-ի կորոնավիրուսային վարակի նոր տվյալները Հայաստանի Հանրապետության տարածքում։
Ընդհանուր վարակվածների թիվը կազմում է 1401, որից փաստացի բուժվողները՝ 768-ն են, իսկ ապաքինվածները 609-ը։ Կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել են ևս 2 հոգի, դեպքերը Հասել են 24-ի. Կատարվել է 13929 թեստավորում։
Այսպիսով, ըստ կորոնավիրուսի նոր տյալների՝ ապրիլի 20-ի համեմատ այսօր դեպքերն ավելացել են 62-ով։