Հայաստանի քաղաքական իրավիճակը գնալով լարվում է, չնայած որ երկրում կարանտին է և կարծես թե, թե՛ իշխանության, թե՛ ժողովրդի և թե՛ ընդդիմության մտահոգությունը ճգնաժամը և մինիմալ վնասներով աղետի հաղթահարումը պետք է լինի։
Բայց միայն կարծես թե։ Հանրապետականները, ովքեր արդեն հայ ժողովրդի մասին բացահայտ ատելությամբ են խոսում, ամեն օր պայքարում են հայ ժողովրդի և իշխանության դեմ։
Փաշինյանը, ով իր կառավարման երկու տարիների ընթացքում այնքան գործ է արել, որքան սերժաքոչարյանականները չեն արել երեսուն տարիների ընթացքում վերջերս հանդգնեց հազալ։
Եւ այդ պատճառով, ընդդիմադիր դաշտի կողմից արժանացավ քաղաքական հետապնդման։ Ի գիտություն հանրապետականների հայ ժողովուրդն է ընտրել իր վարչապետին, հայ ժողովուրդը վստահում է իր վարչապետին։
Հայ ժողովուրդը նվիրված է իր վարչապետին, և եթե ինչ-որ հարցից ժողովուրդը դժգոհ է դա հանրապետականների՝ մինչ օրս ազատության մեջ գտնվելն է։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում՝