Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 21-ի Հայաստանի տարածքում կորոնավիրուսային վարակի ըստ նոր տվյալների Ընդհանուր վարակվածների թիվը ավելացել էր 62-ով, հասելով՝ 1401-ի, որից բուժվել էին 609 քաղաքացի, իսկ փաստացի բուժվողները կազմում էին 768-ը. Կատարվել էր 13929 թեստավորում։ Ցավոք ունեինք նաև վատ լուր՝ ևս 2 Քաղաքացի կյանքից հեռացել էին կորոնավիրուսային վարակի հետևանքով։
Նշենք, որ Կորոնավիրուսային վարակ COVID-19-ը պոտենցիալ ծանր սուր շնչառական վարակ է, որը առաջացնում է SARS-CoV-2 կորոնավիրուս (2019-nCoV) : Այն իրենից ներկայացնում է վտանգավոր հիվանդություն, որը կարող է տեղի ունենալ ինչպես սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի ձևով, այնպես էլ ծանր ձևով, որի յուրահատուկ բարդությունները կարող են ներառել վիրուսային թոքաբորբ, ինչը հանգեցնում է սուր շնչառական դիստրեսս համախտանիշի կամ շնչառական անբավարարության։ Հիվանդության ամենատարածված ախտանշաններն են մարմնի բարձր ջերմաստիճանը, հոգնածությունը և չոր հազը։
Իսկ այժմ Ձեզ ենք ներկայացնում նոր, թարմացված կորոնավիրուսի նոր տվյալները ՀՀ-ում։
Եւ այսպես, ապրիլի 22-ին վարակվածների թիվը կազմում է 1473։ Նշենք, որ նոր տվյալների համաձայն ապաքինվել են 633 մարդ, փաստացի բուժվում են 816-ը, և Ընդհանուր կատարվել է 14966 թեստավորում։ Նշենք, որ կորոնավիրուսի հետևանքով Կյանքից հեռացել են 24 հոգի։ Համեմատած ապրիլի 21-ի, այսօր նոր վարակների թիվն ավելացել է 72-ով։